Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Հոկտեմբերի 10-ի ցերեկը, 11-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 9-ի ցերեկը կնվազի 8-10 աստիճանով, 10-12-ի գիշերը աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով:
Ինչպես NEWS.am-ին հայտնել են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում մինչև 15-18 մ/վ արագությամբ: Հոկտեմբերի 10-ի ցերեկը, 11-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +11 +13, վաղը ցերեկը՝ +22 +24 աստիճան։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +4 +8, ցերեկը՝ +13 +17,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +5 +8, ցերեկը՝ +14+17,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +10 +13, ցերեկը՝ +18 +21,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +3 +8, ցերեկը՝ +11 +16,
Լոռիում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +12 +17,
Տավուշում գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ +17 +22,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +3 +7, ցերեկը՝ +13 +16,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +9 +12, ցերեկը՝ +19+23,
Արարատում գիշերը՝ +11 +14, ցերեկը՝ +20 +24,
Արմավիր՝ գիշերը՝ +10 +12, ցերեկը՝ +19+23,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +4 +6, ցերեկը՝ +14 +17,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +9 +13, ցերեկը՝ +20 +24,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +13 +17, ցերեկը՝ +20 +24,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +7 +10, ցերեկը՝ +14 +17,
Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +14 +18, ցերեկը՝ +20 +24։




























