Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր, Լոռիի մարզային վարչությունների եւ Վանաձորի բաժնի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում օգոստոսի 29-ին խուզարկություն են կատարել 55-ամյա Աշոտ Օ.-ի տանը, որտեղից հայտնաբերվել է 2 տարա` թմրամիջոցի նմանվող հեղուկով եւ զանգվածով, 6 օգտագործված ներարկիչ, «Դիմեդրոլ»-ի 5 դեղահաբ եւ «Կաֆետին» դեղահաբի դատարկ տուփ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խուզարկության պահին տանտիրոջ հետ տանն են գտնվել 47-ամյա Սուրեն Բ.-ն, 36-ամյա Արթուր Օ.-ն, 35-ամյա Հակոբ Չ.-ն եւ 48-ամյա Տիգրան Գ.-ն:
Տիգրան Գ.-ն հայտարարել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն, դեղամիջոցներով ինքը պատրաստել է թմրամիջոց` ներարկվելու համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:
Կատարվում է քննություն:




























