Ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ է ստացվել, որ օգոստոսի 30-ի գիշերը 30-ամյա Գարիկ Ղ.-ն Ներքին Շենգավիթ թաղամասի ինտերնետ ակումբներից մեկում մի երիտասարդից բջջային հեռախոս է գողացել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը, ժամը 02.20-ին, Գարիկ Ղ.-ն Հանրապետության հրապարակից բերման է ենթարկվել բաժին:

Բաժին հրավիրված տուժողը ոստիկաններին հայտնել է, որ ինտերնետ ակումբում Գարիկ Ղ.-ն, զանգահարելու պատրվակով, իրենից վերցրել է բջջայինը եւ խաբեությամբ տիրացել հեռախոսին:

Կատարվում է հետաքննություն: