Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության եւ Կապանի բաժնի ծառայողներն օգոստոսի 30-ին բերման են ենթարկել Կապան քաղաքի երկու եւ Գառնի գյուղի մեկ բնակչի` «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է ձկնորսական 2 ցանց, էլեկտրական հոսանքի փոխարկիչ եւ 55 կարմրախայտ:
Ըստ բերման ենթարկվածների բանավոր հայտարարության` այդ ձկները էլեկտրահարման եղանակով նույն օրը, ժամը 01.00-ի սահմաններում, որսացել են Մեղրի գետի ակունքից:
Կատարվում է հետաքննություն:




























