ԱՄՆ նախագահը հայտնվել է սկանդալի մեջ այն բանից հետո, երբ Պակիստանն անվանել է «աշխարհի ամենավտանգավոր երկրներից մեկը»։ ԱՄՆ ղեկավարի այս հայտարարությունից հետո հանրապետության ԱԳՆ-ն հոկտեմբերի 15-ին կանչել է Միացյալ Նահանգների դեսպանին, որպեսզի հայտնի իր «հիասթափությունն ու անհանգստությունը», տեղեկացրել է Fox News հեռուստաալիքը։

Նշվել է, որ Բայդենն այս միտքն արտահայտել է Լոս Անջելեսում Դեմոկրատական կուսակցության ընտրարշավի համար միջոցներ հավաքելուն նվիրված հավաքում։

«Ես կարծում եմ, որ աշխարհի ամենավտանգավոր երկրներից մեկը, գուցե, Պակիստանն է։ Միջուկային զենք՝ առանց որեւէ համախմբման»,- նշել է նա։

Տեղեկացվել է, որ Պակիստանի արտաքին գործերի պաշտոնակատար Ջաուհար Սալիմը, ամերիկյան դեսպան Դոնալդ Բլոմին կանչելով, քննադատել է «անհիմն նկատառումները» եւ հայտարարել է, որ դրանք «հիմնված չեն իրականության կամ փաստերի վրա»։

«Պակիստանը պատասխանատու միջուկային պետություն է։ Նրա կողմից Մմջուկային զենքի անբասիր ղեկավարումը եւ հավատարմությունը գլոբալ չափորոշիչներին ու առաջավոր միջազգային գործելակերպին լայն ճանաչում են ստացել, այդ թվում ԱԷՄԳ-ի կողմից»,- նշվել է երկրի ԱԳՆ-ի հայտարարությունում։