Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գծով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հաստատել է, որ Բրյուսելն Ուկրաինայում մարտական գործողություններին Իրանի մասնակցության «կոնկրետ ապացույցներ» է փնտրում։ Այս մասին դիվանագետը հայտարարել է ԵՄ արտաքին գործերի նախարարների հետ Լյուքսեմբուրգում հանդիպումից առաջ, գրել է The Jerusalem Post-ը։

«Մենք կփնտրենք [Ուկրաինայի տարածքում մարտական գործողություններին Իրանի] մասնակցության կոնկրետ ապացույցներ»,- ասել է Ժոզեպ Բորելը։

Նախօրեին Իսրայելի սփյուռքի գործերի նախարար Նահման Շայը, Ռուսաստանին ԱԹՍ-ներ եւ բալիստիկ հրթիռներ տրամադրելու Իրանի իբր պլանների մասին ԶԼՄ-ների հրապարակումների ֆոնին, կառավարությանն առաջարկել է սկսել ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային։