Հոկտեմբերի 18-ին աշխատանքային այցով Հայաստանում է գտնվելու Նորվեգիայի Թագավորության ԱԳ նախարար Աննիկեն Հյութֆիլդտը: Այցի շրջանակներում Նորվեգիայի ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետի, ՀՀ ԱԺ նախագահի և ՀՀ ԱԳ նախարարի հետ:
ՀՀ ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այցը նպատակ ունի խթանելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, ուսումնասիրելու առկա ներուժի առավել արդյունավետ իրացման հնարավորությունները:
Նորվեգիան Հյուսիսային Եվրոպայում Հայաստանի կարևոր գործընկերներից է, և Հայաստանը շահագրգռված է ընդլայնելու և խորացնելու վերջինիս հետ հարաբերությունները ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում։





























