Երեւանով հոսող Գետառ գետի վրա ջրի մաքրման կայանի կառուցման համար առաջարկվել է հատկացնել եւս 124 մլն դրամ (մոտ 300 000 դոլար-խմբ.)։ Այս մասին հոկտեմբերի 18-ին ասաց Երեւանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։

Նրա խոսքով, մրցույթը շահել է հեղինակավոր ու փորձառու ընկերություն, կայանի շինարարությունը կսկսվի 2023 թվականին։

«Այս միջոցառումը կբարելավի Շենգավիթ վարչական շրջանում էկոլոգիական իրավիճակը»,- վստահեցրեց պաշտոնյան։

Հիշեցնենք, որ ծրագրի իրականացման համար արդեն հատկացվել էր 126 մլն դրամ։