Երեւանում 3-րդ եւ 4-րդ աստիճանի վթարային բնակելի շենքերի համալիր ծրագիր կարելի է իրականացնել։ Այս մասին հոկտեմբերի 18-ին հայտարարեց Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Սա, նրա խոսքով, թույլ կտա թարմացնել մայրաքաղաքի բնակարանային ֆոնդը։

«Այսօր շինարարության ոլորտը վերելք է ապրում։ Ուստի ծրագրի իրականացումը թույլ կտա քաղաքին գումար աշխատել»,- հավելեց նա։

Ավինյանը կարծում է, որ կառուցապատողների ուշադրությունն աստիճանաբար պետք է ուղղվի այն խնդիրների լուծմանը, որոնց լուծման հարցում քաղաքը շահագրգռված է։