Գազի գնի համաեվրոպական շեմ սահմանելու առաջարկը կարող է տհաճ հետեւանքներ ունենալ, զգուշացրել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

Գները սահմանափակելու փոխարեն Շոլցն աջակցել է Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի նման գնորդների հետ սերտ համագործակցության գաղափարին։ «Ես համոզված եմ, որ այնպիսի երկրներ, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Կանադան կամ Նորվեգիան, որոնք մեզ հետ համերաշխ են Ուկրաինայի հարցում, շահագրգռված են, որպեսզի Եվրոպայում էներգիան անհասանելի չդառնա»,-ասել է նա։ 

Նրա խոսքով՝ Եվրամիության առաջնորդները Բրյուսելի գագաթաժողովում պետք է քննարկեն, թե արդյոք էներգետիկ շուկայում գները համարժեք են։