Ոստիկանության Շենգավիթի բաժնում, այսօր` սեպտեմբերի 1-ին ահազանգ է ստացվել, որ մի անծանոթ տղամարդ փորձել է մտնել Արտաշիսյան փողոցի  բնակարաններից մեկը, սակայն տանտերերի կողմից բռնվել է:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր մեկնած  ոստիկանները բերման են ենթարկել 37-ամյա Արմեն Խաչատրյանին:

Կատարվում է նախաքննություն: