Հայաստանի իշխանությունները լայնածավալ փոփոխություններ են նախաձեռնել ոստիկանական համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում:
NEWS.am-ի աղբյուրը հայտնեց, որ քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանն ու ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը եզակի չեն լինելու, որ լքել են իրենց պաշտոնը: Ավելին, առաջիկայում նորանոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում:
Աղբյուրի փոխանցմամբ, որոշում է կայացվել ամեն գնով բարձրացնել ոստիկանության խաթարված հեղինակությունը եւ այդ շրջանակներում պաշտոնազրկելու կամ ազատազրկելու են մի ամբողջ շարք հայտնի դեմքերի:



























