Դեսպան Արմելլա Շաքարյանը հոկտեմբերի 25-ին իր հավատարմագրերն է հանձնել Կոստա Ռիկայի նախագահ Ռոդրիգո Չավեսին։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Մեքսիկայում Հայաստանի դեսպանությունից:

Պաշտոնական արարողությանը հաջորդող առանձնազրույցի ընթացքում դեսպանը նախագահ Չավեսին հայտնել է Հայաստանի պատրաստակամությունը խորացնելու Կոստա Ռիկայի հետ հարաբերությունները՝ երկկողմ հետաքրքություն ներկայացնող բնագավառներում։

Դեսպանը ներկայացրել է Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակը՝ ընդգծելով միջազգային հանրության կարևոր դերը խաղաղություն հաստատելու գործում։