Էստոնիայում սպառնալիքի մասին զգուշացնող շչակներ կտեղադրվեն, տեղեկացրել է «Ինտերֆաքսը»՝ հղում կատարելով ERR պորտալին։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ Էստոնիայի ՆԳՆ տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը եւ Փրկարար վարչությունը սլովակյան Telegrafia ընկերության հետ շչակների գնման պայմանագիր է կնքել, որոնք ԶԼՄ-ների, պաշտոնական կայքերի, SMS-հաղորդագրությունների եւ բարձրախոսների հետ մեկտեղ՝ ռազմական սպառնալիքի եւ արտակարգ իրավիճակների մասին նախազգուշացման լրացուցիչ աղբյուր կդառնան։
Շչակները կտեղադրվեն երկրի 22 քաղաքներում, մասնավորապես՝ Տալլինում ու նրա արվարձաններում, Նարվայում, Պյառնուում, Տարտուում եւ այլ քաղաքներում։ Առաջին շչակները կտեղադրվեն տարվա վերջին։
Շչակների համակարգի ֆինանսավորման համար Էստոնիայի իշխանությունները հատկացրել են 4,5 մլն եվրո։





























