Անկարայում հանդիպել են Իսրայելի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարներ Բենի Հանցն ու Հուլուսի Աքարը։
Anadolu-ի փոխանցմամբ՝ Անկարայում այցով գտնվող Հանցի դիմավորման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունում։
Հանցը ողջունել է թուրք զինվորներին եւ գրառում թողել Պատվավոր հյուրերի գրքում։
Այնուհետեւ Թուրքիայի եւ Իսրայելի պաշտպանության նախարարները բանակցություններ են անցկացրել նեղ եւ ընդլայնված կազմերով։





























