Մոլդովայի ոստիկանությունը քաղաքացիներին խնդրել է գիշերները փողոց դուրս չգալ փողոցների լուսավորությունն անջատելու իշխանությունների որոշման պատճառով, հայտնում է Noi.md-ը։
Ոստիկանությունը նշել է, որ այժմ վաղ է մթնում, եւ էներգետիկ ճգնաժամի պայմաններում իշխանությունները մասամբ անջատում են փողոցների լուսավորությունը, ուստի բնակիչներին խորհուրդ է տրվել լինել ավելի զգույշ։ Մասնավորապես, ոստիկանոթյունը խորհուրդ է տվել մութն ընկնելուց հետո չքայլել «ամայի եւ անապահով վայրերում», խուսափել «կասկածելի վարքագիծ ունեցող կամ հարբած վիճակում գտնվող մարդկանցից», մուտքերի մոտ լինել շատ զգույշ, մեծ գումար չվերցնել , չօգտվել վերելակներից։





























