Չինաստանը պետք է դադարեցնի «Թայվանի դեմ իր հարվածները եւ պահպանի խաղաղությունն ու կայունությունը»։ Այս մասին հայտարարել է Թայվանի մայրցամաքային հարցերի խորհրդի ղեկավար Չիու Թայ Սանը, գրում է Reuters-ը։

«Պեկինը պետք է դադարեցնի դաժան հարվածները, քանի որ դա միայն խորացնում է անջրպետը երկու կողմերի միջեւ եւ ուժեղացնում լարվածությունը տարածաշրջանում»,-ասել է նա։

«Մենք կոչ ենք անում մայրցամաքային Չինաստանին վայր դնել զենքերը եւ պահպանել խաղաղությունն ու կայունությունը։ Խաղաղության բանալին խնդիրների լուծման ուժային մոտեցումից հրաժարվելն է»,-հավելել է նա։

Նա հույս է հայտնել, որ Չինաստանը կարող է աստիճանաբար թուլացնել իր ճանապարհորդական սահմանափակումները, որոնք սահմանվել էին COVID-19 համավարակը վերահսկելու համար։