Հայաստանի Հանրապետությունը չանաչել է Լիբիայի ժամանակավոր անցումային խորհուրդը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը, հավելելով, որ Փարիզում Լիբիայի դեսպանության միջոցով արդեն փոխանցվել է ՀՀ ԱԳՆ օգոստոսի 31-ի հայտագիրը Լիբիայի Ժամանակավոր անցումային խորհրդի ճանաչման մասին: