Հայաստանում Բրազիլիայի դեսպանատունը` Մշակույթի նախարարության հետ համատեղ եւ բրազիլահայ համայնքի ներկայացուցիչների աջակցությամբ ներկայացնում է ցուցահանդես «ՀԱՅԵՐԻ ՀԵՏՔԵՐԸ ԲՐԱԶԻԼԻԱՅՈՒՄ» խորագրով:
Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին Հայաստանի Ազգային պատկերասրահում: Ցուցահանդեսը Բրազիլիայի ազգային տոնի եւ Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված տոնակատարության մի մասն է: Ցուցահանդեսը բաց կլինի սեպտեմբերի 8-ից 21-ը:
Ցուցահանդեսը կներկայացնի ակնարկ հայկական համայնքի մասին Բրազիլիայում, երկիր, որտեղ նրանք գտան ապաստան եւ զարգանալու հնարավորություններ: Իրենց հերթին գաղթականները նույնպես նպաստել են բրազիլական հասարակության առաջընթացին տարբեր ոլորտներում՝ դառնալով գործարարներ, արվեստագետներ, քաղաքական գործիչներ, դասախոսներ, ռեժիսորներ:
Բրազիլական ցուցահանդես կազմակերպող կոմիտեի անդամներն են՝ Մանուկ Փոլադյանը, Ռիկարդո Փոլադյանը, Նորայր Շահինյանը, Նելսոն Ներսիսյանը, Հրայր Շահինյանը, Սոսի Ամիրալյանը, Կառլոս Շիրինյանը եւ Բրազիլիայում հայկական համայնքի այլ ներկայացուցիչները:
Բացի այդ, սեպտեմբերի 7-ին, ժամը 17.00-ին, Հայաստանում Բրազիլիայի դեսպանատունը` ՀՀ Սփյուռքի նախարարության հետ համատեղ կազմակերպում է կոնֆերանսին, որը տեղի կունենա Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում: Կոնֆերանսի ժամանակ Բրազիլիայում հայ համայնքի ներկայացուցիչներ Ջեյմս Օնիգ Թամջյանը եւ Սոսի Ամիրալյանը դասախոսություն կկարդան հետեւյալ թեմաներով՝ «Սփյուռքի աշխարհաքաղաքականությունը, սփյուռք-հայրենիք հիմնահարցերը» եւ «Հայերը Բրազիլիայում»:


























