Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում` «Մորի պլազա» համալիրի մոտակայքում, սեպտեմբերի 1-ին տրակտոր է ընկել ձորը, կա տուժած:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը:
Դեռեւս չպարզված հանգամանքներում ձորն է ընկել մակնիշն ու պետհամարանիշը չպարզված տրակտորը, ինչի հետեւանքով տրակտորավար, 54-ամյա Վարուժան Եղիազարյանը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Մինչ փրկարարների տեղ հասնելը տեղի ուժերով տուժածը դուրս է բերվել տրակտորից եւ հանձնվել շտապօգնության աշխատակիցներին:




























