Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայություն սեպտեմբերի 1-ին ահազանգ է ստացվել, որ Լոռիի մարզում` Ալավերդի քաղաքի Սայաթ Նովա փողոցի թիվ 5 շենքի 15-րդ բնակարանի բնակիչը չի պատասխանում դռան եւ հեռախոսի զանգերին, եւ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ոստիկանների ներկայությամբ փրկարարները բացել են բնակարանի դուռը. ներսում հայտնաբերվել է հատակին ընկած (ոտքի վնասվածքով), 82-ամյա Եփրաքսյա Բովինյանը:
Տուժածը հանձնվել է շտապօգնության աշխատակիցներին:




























