ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու եւ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը դատի է տվել նախկին նախագահ Դոնալդ Թրամփին՝ նրանից 1,06 միլիոն դոլար բռնագանձելու նպատակով՝ իր դեմ իբր անհիմն հայց ներկայացնելու համար, հաղորդում է Bloomberg-ը։
Գործակալությունը նշում է, որ քաղաքական գործիչը ձգտում է վերադարձնել այս գումարը՝ որպես փոխհատուցում այն դատական պրոցեսների համար, որոնց 2016 թվականին նախագահական քարոզարշավի ընթացքում բախվել են ինքը եւ մի շարք այլ դեմոկրատներ։
Գործակալության տվյալներով՝ Թրամփի փաստաբաններից Ալինա Հաբբան ասել է, որ Քլինթոնի ներկայացրած միջնորդությունը «սադրիչ մեղադրանք» է։





























