Ոստիկանության Դիլիջանի բաժնում «շտապօգնության» կայանից սեպտեմբերի 1-ին, ժամը 05.40-ին, հաղորդում է ստացվել, որ Հաղարծին գյուղի իր տանը հայտնաբերվել է 36-ամյա Ղուկաս Թամամյանի դիակը:
Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, թե պարզվել է, որ նույն օրը, ժամը 02.00-ի սահմաններում, Ղ. Թամամյանի վարած «ՈՒրալ» մակնիշի ավտոմեքենան Հաղարծին գյուղի հանդամասում շրջվել եւ ընկել է ձորը, ինչի հետեւանքով վարորդը տեղում մահացել է, ապա` տեղափոխվել տուն:
Հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն:




























