Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով օգոստոսի 31-ին, ժամը 22.30-ին Զարթոնք գյուղի հարակից տարածքից, «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել երկու տղամարդու:
Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, թե պարզվել է, որ նրանցից մեկը նույն օրը, ժամը 15-ից 19-ն ընկած ժամանակահատվածում, երկաթգծի «Սովետական» կայարանի տարածքում կայանված ուղեւորափոխադրման վագոններից գողանալով վագոն-սենյակի 50 դուռ` փորձել է մյուսի ավտոմեքենայով դրանք տեղափոխել Զարթոնք գյուղ:
Գողոնն առգրավված է, կատարվում է քննություն:




























