SWIFT-ի ռուսական անալոգին իրանական բանկերի միացման աշխատանքներն ընթանում են բնականոն հունով։ այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

«Կենտրոնական բանկերի մասով նույնպես ամեն ինչ ընթանում է բնականո հունով։ Ամռանը ստորագրվել է ճանապարհային քարտեզ երկու  երկրների կենտրոնական բանկերի միջեւ»,-ասել է նա։

Ռուսական մի շարք խոշոր բանկեր անջատվել են SWIFT-ից այն բանից հետո, երբ Ռուսաստանը հատուկ գործողություն է սկսել Ուկրաինայում։ Իրանը համակարգից անջատվել է 2018 թվականի նոյեմբերին։