«Խանում տատիկն այնպիսին չէր, ինչպես բոլորը: Ես նրան հիշում են որպես չար կնոջ: Նա ատում էր ֆիզիկական շփումը: Նա մի տատիկ էր, որը երբեք չէր գրկում, չէր համբուրում, եւ միշտ կրում էր ձեռքերի դաջվածքները թաքցնող ձեռնոցներ: Դրանք թաքցնում էին նաեւ նրա գաղտնիքը»: Ահա այսպես է Ստոկհոլմից Սյուզաննա Խարդալյանը նկարագրում իր տատիկին, գրում է «Asbarez»-ը:

Խարդալյանը նոր` «Տատիկի դաջվածքները» կլանող  ֆիլմի ռեժիսորն ու պորդյուսորն է, որը բացահայտում է Հայոց ցեղասպանությունը վերապրած հազարավոր մոռացված կանանց գաղտնիքը, ովքեր ստիպված են եղել զբաղվել մարմնավաճառությամբ, եւ նրանց մարմնին դաջվածքներ են արվել` տեղի բնակիչներից տարբերելու համար:

«Տատիկի դաջվածքները» դա դեպի ընտանիքի գաղնիքը տանող ճանապարհորդություն է: Ի վերջո, Խանում տատի կապույտ նշանների գաղտնիքը բացահայտվում է:

«Տատիկը առեւանգվել է, եւ նրան տարիներ շարունակ Թուրքիայում պահել են ստրկության մեջ: Նրան բռնությամբ խարանել են դաջվածքով որպես սեփականություն, ինչպես խարանում են խոշոր եղջերավոր անասուններին: Այս պատմությունը ցնցել էր ինձ: Ես կիսում եմ այն ամոթը, մեղքը եւ չարությունը, որը մթագնել է տատիկիս ճակատագիրը: Խանում տատի ճակատագիրը նորմայից շեղում չէր. տասնյակ հազարավոր հայ երեխաներ եւ դեռահասներ են առեւանգվել եւ բռնության ենթարկվել, նրանց պահել են ստրկության մեջ»,-պարզաբանել է Սյուզաննա Խարդալյանը:

Միայն 1919թ-ին` Առաջին համաշխարհայինի ավարտին, դաշնակից զորքերը  ազատել են  90 819 հայերի` երիտասարդ աղջիկների եւ երեխաների,  որոնք ստիպողաբար զբաղվել են մարմնավաճառությամբ կամ երեխա են ունեցել  ստիպողական ամուսնությունների ու բռնաբարությունների արդյունքում:  Այդ կանանցից շատերը դաջվածքներ են ունեցել, որը ցույց է տվել, որ նրանք առեւանգողների սեփականությունն  են:  Եվրոպացի եւ ամերիկացի միսիոներները  օգնություն են կազմակերպել եւ փրկել հազարավոր փախստականների, որոնք ցրվել են ողջ աշխարհով մեկ: