Լատվիայի կառավարությունը մինչեւ 2023 թվականի փետրվարի 10-ը երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը Բելառուսի հետ սահմանին, հայտնում է LSM ինտերնետային պորտալը։
2021 թվականից Լատվիայի եւ Բելառուսի սահմանին գործում է արտակարգ դրության ռեժիմ՝ նույն տարում մեծ թվով անօրինական միգրանտների հոսքի պատճառով։
«Չորեքշաբթի օրը՝ նոյեմբերի 2-ին, կառավարությունը որոշում է կայացրել մինչեւ փետրվարի 10-ը երկարաձգել արտակարգ դրությունը Բելառուսի հետ սահմանամերձ մի շարք բնակավայրերում»,- ասվում է պորտալի հաղորդագրության մեջ:
Ինչպես նշվում է, արտակարգ դրությունը երկարաձգվել է Լուձենի, Կրասլավայի եւ Աուգշդաուգավայի երկրամասերում, ինչպես նաեւ Դաուգավպիլսում։
Պորտալի տվյալներով՝ Լատվիայի արդարադատության նախարարությունը դեմ է արտահայտվել իրավիճակի երկարաձգմանը։





























