Լատվիայի Կլայպեդա քաղաքում Վրաստանի օրերի շրջանակներում հսկա խաճապուրի են թխել , գրում է վրացական «Մեդիանյուզ» գործակալությունը։
Ինչպես հայտնում է գործակալությունը, Վրաստանի օրերը Կլայպեդա քաղաքում տեղի են ունենում Ֆրեդերիկոս Պասաժե փողոցի վրա, որտեղ վրացական երաժշտության ներքո լատիշները եւ Կլաիպեդա ժամանած տուրիստները ճաշակում են վրացական գինի եւ ուտեստներ։
Ուտեստներից օտարերկրացիների վրա ամենամեծ տպավորությունը թողել է վրացական հսկա խաճապուրին։
Նշենք նաեւ, որ Լատվիայի Կլայպեդա քաղաքում անցկացրած Վրաստանի օրերը ֆինանսավորել է Վրաստանի գյուղատնտեսության նախարարությունը:



























