Այս շաբաթ Հայաստանի ֆինանսական շուկայում արտարժույթի առուվաճառքի գործարքներն ավելացել են նախորդ շաբաթվա համեմատ: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկից ստացված տեղեկատվության` օգոստոսի 29-սեպտեմբերի 2 ժամանակահատվածում բանկերը փոխանակման կետերի եւ մասնաճյուղերի միջոցով գնել են 81.5 մլն դոլար եւ վաճառել 93.2 մլն դոլար: Արտարժութային գործարքների աճը հիմնականում պայմանավորված է գրենական պիտույքների եւ ուսումնական այլ առարկաների նկատմամբ պահանջարկի աճով:
Օգոստոսի 22-28 ժամանակահատվածում բանկերի կողմից տրամադրվել են 25.5 մլրդ դրամային վարկեր (համարժեք է մոտ 70 մլն դոլարին) եւ 42.2 մլն դոլար վարկեր: Սա, ընդհանուր առմամբ, շաբաթական կտրվածքով համարվում է բարձր ցուցանիշ:




























