Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում (ՏՄՊՊՀ) սեպտեմբերի 5-ին տեղի կունենա նիստ, որի ընթացքում կհրապարակվեն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» եւ «Ֆրեշ» ընկերությունների հանդեպ հարուցված վարչական վարույթի արդյունքները:
Հանձնաժողովի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի մի քանի տասնյակ բնակելի տների սեփականատերեր դիմել են Հանձնաժողովին եւ ներկայացրել դիմում-բողոք՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության դեմ, նշելով, որ, վերջինս չի կատարում իր պայմանագրային պարտավորությունները եւ թաղամասի բնակելի տներին չի ապահովում էլեկտրամատակարարմամբ:
«Ֆրեշ» սուպերմարկետների ցանցում մայիսի 4-17-ին գործող ակցիայի շրջանակում հայտարարվել է, որ 3 հատ կիվին միասին վաճառվելու է 375 դրամով, մինչդեռ, մայիսի 10-ին դրա դիմաց հաճախորդից գանձվել է 510 դրամ:




























