NEWS.am-ի տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս պահին փակ գաղտնի հանդիպում է ունենում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների հետ:

Թե ինչ օրակարգով է ընթանում հանդիպում, հայտնի չէ: Իշխող խմբակցության պատգամավորների հետ կապվել չի ստացվում:

Նշենք, որ հանդիպումը շարունակվում է արդեն երեք ժամ: