Բելառուսի Պետական անվտանգության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սերգեյ Տերեբովը Բոբրույսկի աշխատանքային կոլեկտիվների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է մի շարք երկրների կողմից Բելառուսի տարածք ինտերվենցիայի աճի սպառնալիքի մասին, հաղորդում է ԲելՏԱ գործակալությունը։
«Այսօր մենք արձանագրում ենք Լիտվայի, Լատվիայի, Լեհաստանի եւ Ուկրաինայի կողմից արտաքին ինտերվենցիայի սպառնալիքի աճի մասին», — ասել է Տերեբովը։
Նա նշել է, որ ներկայումս երկրում հասարակա-քաղաքական իրադրությունը կայուն է, անվտանգությունն ու կարգն ապահովված են։




























