Տասը մարդ տուժել է հինգշաբթի գիշեր Ստամբուլի կենտրոնական Ֆաթիհ զբոսաշրջային շրջանում տեղի ունեցած գազի պայթյունից, տեղեկացրել է DHA գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ գազատարում կատարվող աշխատանքների ժամանակ առայժմ չպարզված պատճառներով տեղի է ունեցել գազի արտահոսք։ Պայթյունից հետո հրդեհ է սկսվել, որը տարածվել է եռահարկ շենքի առաջին հարկում։ Արագ հաջողվել է կրակը տեղայնացնել եւ մարել։

Տուժածները, որոնց մեջ են նաեւ գազատարի վրա աշխատողները, տեղափոխվել են հիվանդանոց։

Փողոցում միջադեպի պատճառով խուճապ է սկսվել։