Թերթը զրուցել Նորք-Մարաշի հոգեբուժական դիսպանսերի տնօրեն Անաիդա Գեւորգյանի հետ, որպեսզի պարզի, թե ինչի հետեւանքով է հոգեբուժարանում հայտնվել մեկ տարի երկու ամիս առաջ հայկական բանակ զորակոչված 20-ամյա Հովհաննես Վարդանյանը:

Տիկին Գեւրոգյան, Հովհաննես Վարդանյանի մոտ ի՞նչ ախտանիշներ կան, եւ ո՞րն է դրանց առաջացման պատճառը:

Իր մոտ հոգեկան հիվանդություն է, խրոնիկական հիվանդություն:

Ի՞նչ է դա նշանակում:

Այդ հիվանդությունով տառապում է նրա ծնողներից մեկը, այսինքն, սա ժառանգական է:

Դրան բուժում կա՞:

Այո, իհարկե, նա հիմա անհրաժեշտ բուժում է ստանում:

Տիկին Գեւորգյան, ասում եք, որ հիվանդությունը ժառանգական է, բայց դրա սրացումը կարո՞ղ է ծեծի, վախի կամ ինչ-որ այլ ստրեսային իրավիճակի հետեւանք լինի:

Գիտե՞ք ոնց, կյանքում ամեն ինչ լինում է: Չեմ կարող ասել, թե ինչից կարող է սրացում լինել, բայց, իհարկե, դա հնարավոր է: Ամեն դեպքում ասեմ, որ Հովհաննեսի հիվանդության վերաբերյալ ավելորդ հետաքրքրությունն անհիմն է: