Հայաստանի հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Լուսինե Դավթյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ։
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է կառավարության մամուլի ծառայությունից:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 12-ին այդ ծառայության պետի պաշտոնից ազատվել էր Գրիգոր Գրիգորյանը, ում փոխարինել է ԿԸՀ նախկին քարտուղար Աբրամ Բախչագուլյանը:




























