Թուրքիայում քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» (BDP) կուսակցության 2-րդ համագումարի հետ կապված Անկարայի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել։

Թուրքական Internethaber-ի փոխանցմամբ՝  հետաքննության պատճառ է դարձել այն, որ համագումարի ընթացքում հնչել է Թուրքիայում ահաբեկչական կառույց համարվող PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) հիմնը, բացվել են PKK-ի առաջնորդ Աբդոււլահ Օջալանի նկարով պաստառներ։

Նշվում է, որ հետաքննությունն ընթանում է «ահաբեկչական կառույցի քարոզչություն» մեղադրանքի շրջանակներում։

Նշենք, որ սեպտեմբերի 2-ին տեղի է ունեցել քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության 2-րդ մեծ համագումարը, որի ընթացքում կուսակցության նախագահ է ընտրվել Սելահաթին Դեմիրթաշը։