Հայաստանում ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, վարկավորման ծավալն աճել է 4,3 տոկոսով, իսկ դեպոզիտների ծավալը՝ 10,9 տոկոսով։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում 2022 թվականի 9 ամիսների պետական բյուջեի կատարման մասին զեկույցի քննարկման ժամանակ հայտարարեց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ ֆինանսական միջնորդությունը ընթացիկ տարվա տնտեսական ակտիվությանը համապատասխան դրական զարգացում է արձանագրել։
«2022 թվականի 9 ամիսներին միջին ամսական աշխատավարձը կազմել է 225 հազար դրամ։ Ոչ պետական հատվածում՝ 245 հազար դրամ, իսկ պետական հատվածում՝ 180 հազար դրամ»,-ասաց նախարարը։




























