Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը, թե իբր ՊԲ ստորաբաժանումները դեկտեմբերի 17-ին, ժամը 09:05-ի սահմաններում կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։