ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հանդես է եկել նախազգուշացմամբ այն մասին, որ առաջիկա գիշեր եւ դեկտեմբերի 20-ի առավոտյան Երեւանում, Արարատյան դաշտավայրում, Արագածոտնի նախալեռներում եւ Վայոց ձորում ճանապարհներին տեղ-տեղ սպասվում է մերկասառույց, վարորդները պետք է զգոնություն ցուցաբերեն։

Հայաստանի առանձին վայրերում դեկտեմբերի 20-ին սպասվում են ձյուն եւ մառախուղ։ Քամին՝ արեւմտյան, 2,5 մ/վրկ։ Օդի ջերմաստճանն առաջիկա 2 օրերին ցերեկվա ժամերին կնվազի 2-4, Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերում եւ Արցախում՝ 8-10 աստիճանով։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ, կնկատվի մառախուղ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի 0-2, վաղը ցերեկը՝ -1+1։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +2+5,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +1+4,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +2+4,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -2-6, ցերեկը՝ -1+3, 

Լոռիում գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +2+5, 

Տավուշում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +2+6,  

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +1+3,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +2+5,

Արարատում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ 0+2, 

Արմավիրում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ 0+2, 

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -3-6, ցերեկը՝ +2+4,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ -1+2,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +3+5,  

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -1-6, ցերեկը՝ 0+3,

Արցախում գիշերը՝ -1+4, ցերեկը՝ +2+5։