Հայաստանի Գլխավոր դատախազությունում ինքնահրկիզվելու ոչ մի փորձ չի կատարվել։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասացին Գլխավոր դատախազության աղբյուրները։ «Սեպտեմբերի 7-ին Գլխավոր դատախազության շենքում ինքնասպանության որեւէ փորձ չի կատարվել։
Առավոտյան ժամը 10-ին քաղաքացուհի Գոհար Չիֆրիկանը հայտարարել է շենքի առջեւ հացադուլ սկսելու մասին։ Պատճառը եղել է իր որդու հանդեպ ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռը։ Կինն իր մոտ ցուցապաստառ եւ դյուրավառ հեղուկ է ունեցել։ Ժամը 10։30-ին նրան ընդունել է քաղաքացիներին ընդունող բաժնի ղեկավարը։ Ընդ որում, նա ինքն է դուրս եկել կնոջ մոտ։ Չիֆրիկյանը բարձրացել է վերեւ՝ ոստիկանների մոտ թողնելով ցուցապաստառը եւ դյուրավառ հեղուկը։ Ինքնահրկիզման ոչ մի փորձ չի եղել»,-շեշետեց Գլխավոր դատախազության աղբյուրը։
Հիշեցնենք, որ ինքնահրկիզման փորձի մասին լուրը երեկ տարածել էր ոստիկանության մամուլի ծառայությունը։ Գոհար Չիֆրիկյանը, ոստիկանության տվյալներով, տարվել է ոստիկանության Կենտրոնի բաժին, սակայն հրաժարվել է բացատրություններ տալ։
Ընթանում է քննություն։




























