Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը իր պաշտոնավարման վեց ամիսների ընթացքում ստացել է բանակին վերաբերող 50 դիմում-բողոք, որոնցից 26-ին դրական լուծում է տրվել: Այդ մասին Կարեն Անդրեասյանը հայտնել է «Խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման մասին Եվրոպական կոմիտեի»`CPT-ի կազմած 2010 թվականի զեկույցի ներկայացման ժամանակ:Ընդ որում, նախորդ տարի ստացվել է ընդամենը 30 դիմում, որոնցից դրական լուծում է տրվել միայն 2 դիմումի: Կարեն Անդրեասյանը բանակում տեղի ունեցող խոշտանգումները համարել է վատ կարգապահությնա արդյունք:
«Պետք է հարգել մեր ազգային անվտանգության շահերը, սակայն պետք է կանխարգելել նման դեպքերը, հակառակ դեպքում մենք չենք կարող երազել առանց խոշտանգումների բանակի մասին»,- նշել է օմբուդսմենը` միաժամանակ հավելելով, որ ի տարբերություն, օրինակ, ոստիկանության, պաշտպանական գերատեսչությունն ակտիվորեն համագործակցում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ:



























