Ազգային ժողովում դեկտեմբերի 21-ի նիստում հրապարակվել են Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրության գաղտնի քվեարկության արդյունքները:

Այսպես, Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի պաշտոնում ընտրվել է Արման Թովմասյանը։ Նրա թեկնածությանը միաձայն կողմ է քվեարկել 70 պատգամավոր։ 

Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատական կազմի դատավորի պաշտոնում ընտրվել է Դավիթ Վեքիլյանը: Նրա օգտին միաձայն քվեարկել է 69 պատգամավոր։

Իսկ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի պաշտոնում ընտրվել է Արման Կուրեխյանը։ Նրա թեկնածությանը միաձայն կողմ է քվեարկել  70 պատգամավոր։