Նախօրեին երեկոյան Վրաստանում ՎԱԶ-2107 մակնիշի մեքենան ընկել է Դալյալի կիրճը: Մեքենայում գտնվող Ռուսաստանի երկու եւ Հայաստանի մեկ քաղաքացիները տեղում մահացել են:
«ՎԱԶ-2107-ն ընկել է ճանապարհի երթեւեկելի մասից, 100-150մ բարձրությունից: Հասնելով դեպքի վայր` հայտնաբերել ենք երեք մարմին` մեկը Հայաստանի, երկուսը` Ռուսաստանի քաղաքացիներ»,- ասել է Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների փրկարար ծառայության ներկայացուցիչը «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը:
Ըստ «Ռուսթավի 2» -ի` վթարը տեղի է ունեցել Ստեպանցմինդա շրջկենտրոնից դեպի ռուսական սահման տանող ճանապարհին: Զոհվածների մարմիններն արդեն տարվել են Թբիլիսի:
«Ինտերֆաքսը» հաղորդում է զոհերի անունները` Նաջիբ Դարբինյան եւ Միխայիլ ու Գերման Յուզովներ:



























