Վրաստանը «մանրակրկիտ կատարել է» Եվրամիության բոլոր 12 հանձնարարականները եւ այժմ սպասում է ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու որոշմանը։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, տեղեկացրել է «Новости-Грузия»-ն։

«Խորհրդարանի եւ կառավարության մասնակցությամբ բոլոր 12 հանձնարարականները մանրակրկիտ կատարվել են»,- ասել է նա։

Ղարիբաշվիլին հույս է հայտնել, որ Վրաստանը շուտով կստանա այդ կարգավիճակը։ «Այսպես ասելու առիթ են տալիս այն բարեփոխումները, որոնք բոլորը մենք իրականացրել ենք»,- ընդգծել է նա։

Նախօրեին Եվրախորհրդարանի լեհ պատգամավոր Յացեկ Սարիուշ-Վոլսկին ասել էր, որ Եվրախորհրդարանը հավանություն չի տա ԵՄ կազմ մտնելու Վրաստանի հայտին, եթե հանրապետության նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին մահանա բանտարկության մեջ։