Թուրքիայի արեւմտյան Նազիլի քաղաքի ռեստորանում կենցաղային գազի բալոնի պայթյունի հետեւանքով առնվազն յոթ մարդ է զոհվել, չորսը՝ վիրավորվել։ Այս մասին լրագրողներին հայտնել է Այդինի նահանգապետ Հուսեյն Աքսոյը։ Միջադեպն այնտեղ է տեղի ունեցել։

Ընդհանուր առմամբ ռեստորանում 20-ից ավելի մարդ է եղել։