Կիրակի օրը՝ հունվարի 1-ին, Եվրամիության խորհուրդը նախագահելու իրավունքը փոխանցվել է Շվեդիային. սկանդինավյան երկիրը այս պաշտոնում փոխարինում է Չեխիային՝ ծրագրված ռոտացիայի համաձայն, որը տեղի է ունենում վեց ամիսը մեկ։

Հոկտեմբերից Շվեդիայում գործում է նոր կառավարությունը, որը վայելում է տեղական դեմոկրատների աջակցությունը, ովքեր հանդես են գալիս երկրի միգրացիոն քաղաքականության խստացման օգտին: Դա կարող է դժվարացնել այս ոլորտում եւ ԵՄ մակարդակով փոխզիջումներ գտնելը, նշում է AFP լրատվական գործակալությունը։

Բացի այդ, Շվեդիան կարող է ԵՄ-ի անունից մասնակցել ԱՄՆ-ի հետ քննարկմանը` կապված ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից ԱՄՆ արդյունաբերության համար հաստատված «բնապահպանական սուբսիդիաների» հետ: Եվրամիության քննադատները մտավախություն ունեն, որ տեղական ընկերությունները ԱՄՆ-ի մրցակիցների աջակցության ֆոնին կկորցնեն մրցունակությունը: