ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ պատասխանելով ԶԼՄ-ների հարցերին, հերքել է միջուկային զորավարժությունների շուրջ Հարավային Կորեայի հետ քննարկումների անցկացումը։ Հարցուպատասխանը հրապարակել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ 

«Պարո՛ն նախագահ, Դուք այժմ քննարկո՞ւմ եք Հարավային Կորեայի հետ համատեղ միջուկային զորավարժությունները»,-հարց են ուղղել ԶԼՄ-ների ներկայացուցիչները։

«Ո՛չ»,-պատասխանել է բայդենը։

Ավելի վաղ Reuters-ը հայտարարել է, որ Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ն քննարկում են ԱՄՆ-ի միջուկային գործողությունների համատեղ պլանավորումն ու անցկացումը։