Ուկրաինացի ընդդիմադիր քաղաքական գործիչ Վիկտոր Մեդվեդչուկի փոխանցումը Ռուսաստանին տեղի է ունեցել սեպտեմբերին Անկարայում, հաղորդում է թուրքական Hürriyet թերթը՝ վկայակոչելով բարձրաստիճան աղբյուրները:

Նշվում է, որ ուկրաինական ինքնաթիռը, որում գտնվել է Մեդվեդչուկը, վայրէջք է կատարել Անկարայի Էսենբոգա օդանավակայանում: Թուրքիայի մայրաքաղաք է ժամանել նաեւ ռուսական օդանավը, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները: 

Հոդվածի հեղինակները պնդում են, որ ռուսական կողմը պայման է դրել, որ «Ազով» գնդի հինգ   հրամանատարները պետք է մնան Թուրքիայի տարածքում։

Սեպտեմբերի 23-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտնել է, որ ուկրաինական գերությունից ազատված Մեդվեդչուկին ուղարկել են Ռուսաստան, փոխանցում է RT-ը։