ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է երեքշաբթի օրը կրկին առաջադրել իր թեկնածուներին մի շարք դաշնային պաշտոններում, այդ թվում՝ Հարկային ծառայության ղեկավարի, դաշնային ավիացիոն վարչության ղեկավարի, Հնդկաստանում դեսպանի եւ Կապի գծով դաշնային հանձնաժողովի (FCC) անդամի պաշտոններում, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Սպիտակ տան ներկայացուցչին։
Դեմոկրատները 2021 թվականի հունվարից ի վեր չեն կարողանում մեծամասնություն ստանալ FCC-ի ՝ հեռահաղորդակցության կարգավորիչի 5-անդամանոց կազմում, ինչը խանգարում է նրանց առաջ շարժվել որոշ հիմնական առաջնահերթություններով, ներառյալ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք չեղյալ հայտարարված ցանցային չեզոքության խորհրդանշական կանոնների վերականգնումը:
Բայդենը 2021 թվականի հոկտեմբերին առաջադրել է դեմոկրատ Ջիջի Սոնի՝ Թոմ Ուիլերի նախկին ավագ օգնականի թեկնածությունը առանցքային հինգերորդ տեղի համար, երբ վերջինս նախագահ Բարաք Օբամայի օրոք FCC-ի նախագահն էր։
FCC-ն մարտի 31-ից մնում է առանց մշտական ադմինիստրատորի:
FAA-ի ավիացիոն անվտանգության գլխավոր պատասխանատու Բիլլի Նոլենը ժամանակավորապես ղեկավարում է գործակալությունը:
Բայդենը նաեւ առաջադրում է Էրիկ Գարսետիի թեկնածությունը Հնդկաստանում դեսպանի պաշտոնում:
Գարսետին, որը Լոս Անջելեսի քաղաքապետ էր 2013 թվականից մինչեւ անցյալ տարի, մոտ է Բայդենին եւ եղել է նրա 2020 թվականի նախագահական քարոզարշավի համանախագահը:
Բայց նրա առաջադրումը մտահոգություն է առաջացրել Սենատում, քանի որ որոշ դեմոկրատներ ասում են, որ նա անտեսել է սեռական ոտնձգությունների վերաբերյալ բողոքները եւ վիրավորական հայտարարությունները իր որոշ քաղաքական դաշնակիցների կողմից: Գարսետին հերքում է իրավախախտումների առկայությունը։





























