#SaveMisha միջազգային ակցիան՝ Վրաստանի երրորդ նախագահ Միխայիլ Սաակաշվիլուն աջակցության նպատակով, տեղի կունենա աշխարհի 14 երկրներում, տեղեկացրել է «Новости-Грузия»-ն։

Դրա մասին մինչ այդ հայտարարել էին ընդդիմադիր, իրավաբան, իրավապաշտպան Մարկ Ֆեյգինը եւ Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը։

Հանրահավաքներ եւ նստացույցեր տեղի կունենան Նյու Յորքում, Վաշինգտոնում, Լոնդոնում, Բեռլինում, Մյունխենում, Ֆրանկֆուրտում, Վիեննայում, Բրյուսելում, Ստրասբուրգում, Հաագայում, Պրահայում, Ստոկհոլմում, Բեռնում, Սոֆիայում, Բարսելոնայում, Աթենքում եւ Թել Ավիվում գլխավոր հյուպատոսությունների եւ դեսպանությունների մոտ։

Ակցիաներ են նախատեսված նաեւ Վրաստանում։ Սաակաշվիլու կողմնակիցները կհավաքվեն ժամը 18.00-ին Թբիլիսիի Խաղաղության կամրջի, Քութայիսում խորհրդարանի նախկին շենքի, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլու Շեքվեթելի գյուղի տան մոտ, ինչպես նաեւ Բաթումում, Զուգդիդում, Ռուսթավում, Գորիում եւ Թելավում։